National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.05.2022
Արցախի պաշտպանության խնդիրը չպետք է լուծվի Երեւանի կենտրոնում. Անդրանիկ Քոչարյան
1 / 6

Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիների, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք են: Այս մասին բարձրաձայնել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մայիսի 5-ին կայացած աշխատանքային քննարկման ընթացքում:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը, ոլորտի փորձագետներ:

Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել իրավապահ մարմիններին հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները եւ փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ Արցախի պաշտպանության խնդիրը չպետք է լուծվի Երեւանի կենտրոնում: «Մեր զինված ուժերն ունեն մոբիլիզացման ռեսուրսի կարգավորման խնդիր»,- նշել է պատգամավորը` հավելելով, որ տարիներ շարունակ հարցը բարձիթողի վիճակում է եղել, եւ համակարգում առկա բացթողումներն ակնառու են դարձել 44-օրյա պատերազմի ընթացքում: Անդրանիկ Քոչարյանի խոսքով` անհրաժեշտ է խնդիրը կարգավորել` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին փողոց դուրս եկած երիտասարդությունը ցանկանում է մասնակցություն ունենալ Արցախի հարցի լուծման գործում:

Պատգամավորը կարեւորել է եռամսյա հավաքների կազմակերպումը եւ երիտասարդների մասնակցությունը դրանց:

44-օրյա պատերազմից հետո զինվորական կոմիսարիատներն առաջին անգամ սկսել են եռամսյա վարժական հավաքներ, որոնցից երկուսն արդեն անցկացվել են, իսկ երրորդն ընթացքի մեջ է: Այս մասին ասել է ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը: Նա նշել է, որ այդ հավաքներից խուսափող անձանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են քննչական մարմիններ: Հաշվի առնելով  սպառազինության, ռազմական տեխնիկայի ու կապի միջոցների արդիականացումը` պահեստազորում հաշվառված բոլոր անձինք, ըստ զեկուցողի, պարտավոր են մասնակցել վարժական հավաքներին:

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը կարեւորել է քննարկումը: Նա նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի սահմաններին եւ Արցախում ստեղծված իրավիճակը` կարեւոր է պատրաստված եւ հայրենասիրական գաղափարներով երիտասարդների ներգրավվումը սահմանների պաշտպանության գործում:

Ոստիկանապետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ` բերման ենթարկված անձանց տվյալները նույնականացվել են, եւ այդ տեղեկատվությունը կփոխանցվի Պաշտպանության նախարարությանը` պարզելու` արդյոք նրանք զորակոչային տարիքի են, թե՞` ոչ:

Պատգամավորները ողջունել են քննարկումը, նշել, որ այն հանրային պահանջի արդյունք է: Նրանք կարեւորել են խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթի ամբողջ ծավալով իրականացումը: Կարեւորվել է իրավապահ մարմինների աշխատանքը` ստուգելու անձանց  ժամկետային զորակոչից ազատելու հիմքերի իրավաչափությունը:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ քննարկման վերաբերյալ տեղեկացրել է ընդդիմադիր գործընկերներին, որոնք, սակայն չեն եկել քննարկման:

Առաջիկայում հանձնաժողովը հարցի վերաբերյալ կկազմակերպի փակ քննարկում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am